News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Թուրքական «Taraf» պարբերականը հոդված է հրապարակել, որում ասվում է, թե Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, իբր, հանձնարարել է այս տարվա սեպտեմբերին բացել Հայաստանի հետ սահմանը:

Հոդվածում նշվում է, որ Էրդողանն առաջին քայլն արդեն արել է հարաբերությունների կարգավորման համար՝ ապրիլի 24-ի նախօրեին ցավակցություն հայտնելով հայերին:

Ըստ պարբերականի, հիմա վարչապետը պատրաստ է երկրորդ քայլն անել եւ հանձնարարել է ամեն ինչ նախապատրաստել՝ սեպտեմբերին սահմանը բացելու համար:

Թերթը նաեւ գրում է, որ սահմանի բացման նախապատրաստական աշխատանքները սկսվել են դեռեւս երկու տարի առաջ: Այսպես, 7 կմ ճանապարհ է ասֆալտապատվել, սահմանի մոտ մաքսային համապատասխան սարքավորումներ են տեղադրվել: «Բացման պաշտոնական ժամկետը դեռեւս հայտնի չէ, սակայն լուրեր են պտտվում, որ սեպտեմբերին արդեն այն սկսելու է աշխատել»,- գրում է պարբերականը:

Թերթի տեղեկություններով, Հայաստանն ու Թուրքիան այդ թեմայի շուրջ արդեն երկկողմ բանակցություններ են ունեցել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ