News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 19
Տեսնել լրահոսը

Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության խոչընդոտը հետեւյալն է՝ կփոխվեն արդյոք ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի տնտեսական հարաբերությունները: Այս մասին հուլիսի 4-ի մամուլի ասուլիսում հայտարարել է «Հայ դատի» գրասենյակի եւ քաղաքական հարցերով ՀՅԴ ղեկավար Կիրո Մանոյանը:

Նրա համոզմամբ, հարցն այն չէ՝ կանդամակցի ԼՂ-ն ԵՏՄ-ին Հայաստանի հետ, թե՞ ոչ:

«Ակնհայտ է, որ Ռուսաստանը ցանկանում է, որպեսզի Հայաստանը միանա ԵՏՄ-ին, իսկ Բելառուսն ու Ղազախստանը չեն ցանկանում՝ հաշվի առնելով Ադրբեջանի շահերը: Նրանք փորձում են ինչ-որ բան ստանալ Ադրբեջանից կամ Ռուսաստանից», - ընդգծել է Կիրո Մանոյանը:

Հիշեցնենք, ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության  փաստաթուղթը պետք է ստորագրվեր հուլիսի 1-ին, սակայն գործընթացը ձգձգվում է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ