News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Չինաստանը մտադիր է ԱՄՆ-ի «անվտանգության առանցքի» համաբանությունը ստեղծել, կարծում են փորձագետներն ու դիվանագետները, որոնց հետ զրուցել է Reuters-ը:

Չինաստանի նախաձեռնություններից մեկն Ասիական ներդրումային բանկի ստեղծումն է, դիվանագետների կարծիքով այն կարող է Համաշխարհային բանկի մրցակից դառնալ: Մյուս քայլը «Ասիայում վստահության միջոցների եւ փոխգործակցության խորհրդակցության» միջազգային ֆորումի ստեղծումն է, հայտնում է «Ռիա Նովոստին»:

Բացի այդ, Չինաստանը նաեւ Կենտրոնական Ասիայի վերաբերյալ մի շարք առեւտրային նախաձեռնություններով է հանդես եկել, որոնց նպատակն այսպես կոչված Մետաքսի ճանապարհի վերականգնումն է, որը Արեւելյան Ասիան կապում էր Միջերկրական ծովին:

Ըստ փորձագետների՝ այս բոլոր նախաձեռնությունները Վաշինգտոնին հակազդելու համար են:

Ավելի վաղ ԱՄՆ-ն հայտարարել էր Ասիական-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում այսպես կոչված «անվտանգության առանցք» ստեղծելու մասին: Վաշինգտոնը մտադիր է համագործակցել Ավստրալիայի, Ճապոնիայի, Սինգապուրի, Թաիլանդի եւ միգուցե Մալայզիայի հետ:

Դրանից առաջ Սի Ցզինպինը կտրուկ էր արտահայտվել իր երկրի դեմ ուղղված միությունների ստեղծման մասին: Պեկինը Վաշինգտոնի գործողությունները գնահատում է որպես տարածաշրջանում Չինաստանի աճող ազդեցությունը սահմանափակելու փորձ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ