News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

ԵՄ գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը ԵՄ 28 պետությունների անունից զորակցություն է հայտնել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի գործողություններին: Այդ մասին նա հայտարարել է Ուկրաինայի նախագահի հետ հեռախոսազրույցի ժամանակ, փոխանցում է ԼԻԳԱ-ն՝ վկայակոչելով Պորոշենկոյի մամուլի ծառայությունը: 

Պորոշենկոն էլ նշել է, որ հրադադարի ռեժիմը դադարեցնելուց հետո Ուկրաինան ավելի քիչ կորուստներ է կրում, քան հրադադարի ժամանակ, քանի որ ռուսամետ ակտիվիստները չէին դադարեցրել կրակելը: Նախագահը պարզաբանել է, որ այդպիսի իրավիճակում ԱԱՊԽ-ի որոշման հիման վրա ինքը ստիպված է եղել վերսկսել հակաահաբեկչական գործողությունը:

Պորոշենկոն վստահեցրել է, որ 4 երկրների արտգործնախարարների բեռլինյան պայմանավորվածությունները շարունակելով՝ Ուկրաինան պատրաստ է եռակողմ  խմբի հետագա աշխատանքին, մասնավորապես՝ հաջորդ նիստը հուլիսի 5-ին անցկացնելուն: Ուկրաինան նիստն անցկացնելու տեղ եւ ժամ է առաջարկել եւ սպասում է մյուս կողմի հաստատմանը: 

Քեթրին Էշթոնը հետաքրքրվել է ԵՄ-ից Ուկրաինայի սպասելիքների մասին: «28 պետության անունից ցանկանում եմ վստահեցնել, որ Դուք ունեք մեր զորակցությունը», - ընդգծել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ