News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 20
Տեսնել լրահոսը

Կենսաբանները պարզել են, որ մարդանման կապիկները կարող են ձեռքի տակ եղած նյութերից զարդեր ստեղծել, իսկ հետո իրենց ցեղակիցների շրջանում դրանք նորաձեւություն մտցնել:

Այս մասին ասվում է Մաքս Պլանկի հոգելեզվաբանության հասարակական ինստիտուտից հոլանդական գիտնականների հոդվածում:

Մասնագետներին հայտնի է, որ շիմպանզեների շրջանում կարող են գոյություն ունենալ ավանդույթներ, որոնք նման են մարդկանց ավանդույթներին: Օրինակ՝ վերջերս բացահայտվել է, որ տաք եղանակին այդ կապիկների որոշ խմբեր ընկույզ կոտրելու համար օգտագործում են փայտեր, իսկ նրանց հարեւանությամբ ապրող այլ խմբեր՝ քարեր: Այս անգամ գիտնականները պարզել են, որ շիմպանզեները մարդկանց նման կարող են զարդերի նորաձեւություն ստեղծել:

Հոդվածի հեղինակները, հետեւելով Զամբիայի արգելոցներից մեկում բնակվող շիմպանզեներին, նկատել են, որ Ժյուլի անունով մի էգ կապիկ հաճախ իր ականջը (երբեմն՝ միանգամից երկու ականջները) երկար չոր խոտ է մտցնում: Ժյուլին այդ «զարդից» չի բաժանվել անգամ խաղերի եւ հարդարվելու ժամանակ:

12 կենդանուց բազկացած նրա խմբում 8 շիմպանզեներ սկսել են հետեւել այդ զարդի «նորաձեւությանը»:

Հետաքրքիր է, որ խոտն ականջը մտցնելու ավանդույթը պահպանվել է նաեւ Ժյուլիի մահից հետո:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ