News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Mercedes-Benz ընկերությունը բեռնատար ավտոմեքենա  է ցուցադրել՝  համալրված ինքնաշխատ համակարգով։ Գերմանական արտադրողի  ներկայացուցիչները հայտնում են, որ մեքենայի սերիական տարբերակը ճանապարհներին կհայտնվի մինչեւ 2025թ.։

Future Truck 2025 անվանումն ստացած 40 տոննանոց բեռնատարը կարող է շարժվել ավտոնոմ ռեժիմով` մինչեւ 84 կմ/ժ արագությամբ: Դրա համար Mercedes-Benz-ի ինժեներները Highway Pilot հատուկ համակարգ են մշակել, փոխանցում է  Сarstarnews կայքը:

Բացի այդ` բեռնատարը կարող է տվյալներ փոխանակել երթեւեկության այլ մասնակիցների հետ, որը հնարավորություն կտա բարելավել երթեւեկության գործընթացը:

Future Truck 2025-ի փորձարկումներն արվել են Մագդեբուրգ քաղաքից ոչ հեռու գտնվող  A14 ավտոմայրուղու վրա: Նախագիծը ստեղծվել է  Daimler Trucks ստորաբաժանման կողմից` Գերմանիայի իշխանությունների եւ կառավարության աջակցությամբ, փոխանցում է Newsru.com-ը:

The Daily Mail-ը վկայակոչելով  Daimler-ի հայտարարությունը, նշում է, որ ընթացիկ մոդելն ամեն դեպքում պահանջում է մարդու  ներկայություն խցիկում, սակայն այն կարող է աշխատել համակարգչով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ