News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

ԼՂՀ Պաշտպանության բանակի հրամկազմի, շտաբի բաժինների և ծառայությունների պետերի մասնակցությամբ, հուլիսի 4-ին, Հադրութ քաղաքում տեղի է ունեցել արտագնա ծառայողական խորհրդակցություն` նվիրված բանակի հարավարևելյան ուղղությամբ տեղակայված միավորումներից մեկում իրականացված և իրականացվող գործընթացների քննարկմանը:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ խորհրդակցության ընթացքում նախ միավորման հրամանատարը ըստ ուղղությունների ներկայացրել է ենթակա զորամասերում և առանձին ստորաբաժանումներում կատարված աշխատանքների ընդհանուր բնութագիրը, ապա անդրադարձել առկա հիմնախնդիրներին և առաջարկել դրանց լուծման ուղիները:

Քննարկվող հարցերի շուրջ իրենց նկատառումները ներկայացրել են նաև զորամասերի և ստորաբաժանումների հրամանատարներն ու համապատասխան ուղղությունների պատասխանատուները:

Ծառայողական խորհրդակցությունը եզրափակվել է ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի ամփոփիչ խոսքով: Հանրապետության ռազմական գերատեսչության ղեկավարը ներկաների ուշադրությունը հրավիրել է խորհրդակցության ընթացքում հնչած թերացումների վերացման և տարվա պատրաստության պլանով նախատեսված միջոցառումների անթերի իրականացման վրա: Նախարարը հատկապես կարևորել է բանակի վարչության աշխատանքը տեղերում, որը պետք է կրի ինչպես վերահսկողական, այնպես էլ օժանդակող բնույթ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ