News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի Բրատսկ քաղաքում արտակարգ վայրէջք կատարած օդանավի ուղեւորուհին  խեղդվել է բլիթ ուտելիս:

Փոխանցվում է, որ S7 ավիաընկերության  Նովոսիբիրսկ-Խաբարովսկ չվերթի  А320 օդանավի 65-ամյա ուղեւորուհին սկսել է խեղդվել՝ բլիթը շնչափողն ընկնելու պատճառով: Անձնակազմը որոշել է արտակարգ վայրէջք կատարել Բրատսկում: Ժամանած բժիշկները  արձանագրել են կնոջ մահը, փոխանցում է «Ինտերֆաքսը»: 

Դատաբժշկական փորձաքննությունը հաստատել է, որ կինը մահացել է ասֆիքսիայից: Քրեական գործ չի  հարուցվել, քանի որ մահը վրա է հասել բնական պատճառներով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ