News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր՝ հուլիսի 8-ին, վաղ առավոտյան մեկնել է Շիրակի մարզ, որտեղ հուլիսի 7-ին կարկուտի հետեւանքով վնասվել էր բերքի 100 տոկոսը, իսկ գյուղացիներն էլ մոտ մեկ ժամ փակել էին ճանապարհը:

Ինչպես NEWS.am-ին հայտնեցին նախարարության մամուլի ծառայությունից, նախարարն իր աշխատանքային այցը սկսել է Հովտաշեն համայնքից: Նրա խոսքով՝ մարզային հանձնաժողով է ստեղծվել, որը կճշգրտի վնասներն ու դրանք ներկայացնի նախարարությանը:

Այս պահին նախարարը մեկնել է ցանքատարածություններ:

Ի դեպ, Սերգո Կարապետյանն այցելելու է Արթիկի եւ Ախուրյանի շրջանների 7 գյուղեր:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Շիրակի մարզի Ղարիբջանյան եւ Ախուրիկ համայնքների բնակիչները հուլիսի 7-ին փակել էին Գյումրի-Ղարիբջանյան ճանապարհը՝ պահանջելով, որպեսզի մարզպետը եւ մարզպետարանի գյուղատնտեսության վարչության պետը անձամբ գան ու տեղում միասին գնահատեն նույն օրը երեկոյան ժամը 17։00-ից մոտ մեկ ժամ տեղացած հորդ անձրեւի, ապա մոտ 18 րոպե տեղացած ուժեղ կարկուտի հետեւանքները, որը մեծ վնաս էր հասցրել ցանքատարածություներին եւ բանջարաբոստանային կուլտուրաներին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ