News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Հայաստանը սահմանադրական բարեփոխումների կարիք չունի: Այդ մասին այսօր՝ հուլիսի 8-ին, մամուլի ասուլիսին հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Ռաֆֆի Հովհաննիսյանը՝ պատասխանելով հարցին՝ որքա՞նով են  սահմանադրական բարեփոխումներն անհրաժեշտ Հայաստանին, եւ, մասնավորապես, նախագահ Սերժ Սարգսյանին:

Հովհաննիսյանը հրաժարվեց պատասխանել հարցի երկրորդ մասին՝ նշելով, որ նախագահն ու իշխանությունը անօրինական են: «Ներկայումս, երբ երկրի իշխանությունը անօրինական է, մեր համաքաղաքացիները սահմանադրական բարեփոխումների կարիք չունեն: Երբ իշխանություններն ընտրված են հակասահմանադրական եղանակով, ի՞նչ բարեփոխումների մասին է խոսքը», - ասաց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդը:

Նրա գնահատմամբ, եթե անգամ  այդ նույն սահմանադրական բարեփոխումների մեջ խորանանք, ապա այնտեղ եւս շատ վիճելի հարցեր կան, մասնավորապես նախագահի 7-ամյա ժամկետի վերաբերող:

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/ NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ