News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Խաղաղապահ ուժերը  ղարաբաղյան հակամարտության գոտում տեղակայելը հնարավոր է միայն հիմնախնդրի վերջնական լուծումից հետո, հուլիսի  9-ի մամուլի ասուլիսում հայտարարել է ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը՝ անդրադառնալով հակամարտության գոտում ռուս խաղաղապահների տեղակայման հնարավորությանը:

Ըստ նրա՝ քանի որ ղարաբաղյան հիմնախնդրի լուծումն առայժմ տեսանելի չէ, դա անհնար է: «Մենք տեսնում ենք աճող լարվածություն, Ադրբեջանի ոչ կառուցողական քաղաքականությունը: Սպառազինությունների նոր մրցավազք է սկսվել:  Զենքի մի մասր Բաքուն գնում է ՄՄ անդամ երկրներից, մի մասը՝ թյուրքական պետություններից, երրորդ մասը՝ Իսրայելից: Ես վստահ եմ, որ մենք պետք է համապատասխան եզրահանգումներ անենք. մեր զինված ուժերը եւս պետք է պարբերաբար արդիականացվեն», - ընդգծել է Արթուր Բաղդասարյանը:

Անդրադառնալով ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի՝ ԼՂ-ի շրջակա ազատագրված 7 տարածքները վերադարձնելու մասին հայտարարությանը,  Բաղդասարյանը նշել է, որ այդ խոսքերն իրականում մտահոգիչ են:

«Բայց լավ է, որ այդ մասին հրապարակային են ասում, ոչ թե կուլիսների հետեւում գործունեություն ծավալում: Սա նորություն չէ, սա նրանց երկրի դիրքորոշումն է, մենք պետք է ձեւակերպենք մեր դիրքորոշումը: Մեր հասարակությունը ղարաբաղյան հարցի, հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ հստակ տեսլականի կարիք ունի», - ամփոփել է Արթուր Բաղդասարյանը:

Հիշեցնենք, հուլիսի 3-ին «ԱՊՀ տարածքում անվտանգության ժամանակակից մարտահրավերները» հեռակամուրջի ընթացքում ԱՊՀ երկրների Կովկասյան ինստիտուտի բաժնի ղեկավար Վլադիմիր Եվսեեւը, անդրադառնալով Ադրբեջանի կողմից հաճախացած կրակոցներին, հայտարարել էր. «Հայաստանի նկատմամբ այլ երկրներից բխող սպառնալիքները նվազեցնելու համար կարելի է դիտարկել խաղաղապահ զորակազմի կիրառման հարցը, սակայն պետք է հստակ գիտակցել՝ ով պետք է այն ներկայացնի»:

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/ NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ