News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մարդկանց մեծ մասը, ամենայն հավանականությամբ, լոլիկը սառնարանում է պահում, սակայն սննդային հարցերով ամերիկյան մասնագետ Հարոլդ ՄաքԳին կարծում է, որ այդ կերպ նրանք փչացնում են այդ մթերքի բնական համը: Բանն այն է, որ լոլիկին հատուկ հողի բույրը պտղի ֆերմենտների միջեւ ինքնատիպ եւ նուրբ ռեակցիայի արդյունք է:

Իր «Սննդի եւ խոհանոցի մասին» գրքում Հարոլդ ՄաքԳին պնդում է, որ այդ ռեակցիան խախտվում է, երբ լոլիկները սառնարան են դրվում: Այս մասին գրում է Kedem-ը:

Գյուղատնտեսական հետազոտությունների ֆրանսիական ազգային ինստիտուտի մասնագետները համաձայն են, որ լոլիկը չի կարելի սառնարանում պահել: Սառը ջերմաստիճանը չի փոխում լոլիկում շաքարի պարունակությունը կամ դրա թթվայնությունը, բայց միջուկն ավելի հատիկավոր ու ոչ այնքան համեղ է դարձնում: Փորձագետներն ասում են, որ լոլիկը կարող է մեկ շաբաթ լավ պահպանվել խոհանոցի սառը եւ լուսավոր հատվածում:

Այս կանոնը կիրառելի է ոչ միայն լոլիկի դեպքում: Պետք չէ սառնարանում պահել նաեւ կարտոֆիլն ու սոխը: Սառը ջերմաստիճանը կարտոֆիլի օսլան վերածում է շաքարի, ինչն այն քաղցրահամ է դարձնում, իսկ սոխը, ինչպես լոլիկը, սառնարանում փափկում է եւ, որպես կանոն, իր բույրը փոխանցում մյուս մթերքներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ