News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ կայանալիք հանրահավաքը ՕԵԿ-ինը չէ. Դա կապված է մի խնդրի հետ, որը հուզում է ողջ հայ ժողովրդին: Այս մասին, այսօր՝ հուլիսի 9-ին, ասուլիսի ժամանակ հայտարարել է ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը:

Նա խորհրդարանական ուժերի կողմից հուլիսի 18-ին կայանալիք հանրահավաքի վերաբերյալ արված գնահատականները կոռեկտ է անվանել, քանի որ իրենք չեն դիմել որեւէ ուժի՝ խնդրելով մասնակցել այդ հանրահավաքին:

«Մենք հանդես ենք եկել հրապարակային կոչով բոլոր քաղաքական ուժերին, քաղաքացիական ու հասարակական կազմակերպություններին՝ միանալ մեզ եւ բողոքի ձայն բարձրացնել: Ով մեզ կմիանա եւ ինչ ձեւաչափով, դա իրենց իրավունքն է: Միակը, որ կարող եմ ասել, այն է, որ սա կուսակցական հանրահավաք չէ, չնայած ՕԵԿ-ի կառույցներն ակտիվ մասնակցություն ունեն»,-ընդգծել է Արթուր Բաղդասարյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ՕԵԿ քաղաքական խորհուրդը հուլիսի 2-ին որոշում է կայացրել ս.թ. հուլիսի 18-ին, ժամը 18:00 Ազատության հրապարակում հրավիրել համազգային հանրահավաք ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման, որին հրավիրում է մասնակցելու բոլոր շահագրգիռ քաղաքական ուժերին, հասարակական կազմակերպություններին, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին եւ անհատներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ