News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Տարածքային կառավարման նախարարությունը եւ Շվեյցարիայի զարգացման եւ համագործակցության գործակալությունը (ՇՀԶԳ) հուլիսի 4-ին նոր քառամյա ծրագիր են ստորագրել` «Տեղական ինքնակառավարման համակարգի բարելավում» 5.7 միլիոն դոլար արժողությամբ: Ծրագրի նպատակն է նպաստել Հայաստանում տեղական ինքնակառավարման համակարգի հաշվետվողականության, արդյունավետության եւ աշխատունակության բարձրացմանը:

ՇՀԶԳ-ն միանում է Եվրոպայի խորհրդի, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, Հայաստանի սոցիալական ներդրումներ հիմնադրամի ջանքերին` աջակցելու ՀՀ կառավարությանը եւ համայնքներին տեղական ինքնակառավարման համակարգի բարեփոխումներում:

Համայնքների խոշորացման կառավարության միտումների համատեքստում նախագծված` այս ծրագիրը տրամադրելու է տեխնիկական աջակցություն` կարողությունների ստեղծման եւ մասնագիտական գիտելիքների տեսքով` նպատակ ունենալով ամրապնդել տեղական ինքնակառավարման համակարգը եւ ապակենտրոնացումը: Ավելին, այն կօգնի բարելավել հանրային ծառայությունների մատուցումը եւ կհեշտացնի համայնքների հասանելիությունը տեղական եւ ռեգիոնալ զարգացմանը նպաստող կապիտալ ներդրումներին:

Ծրագրի նախնական քառամյա (2014-2018) ժամանակաշրջանի ընթացքում նպատակն է ստեղծել կառավարման տեսանկյունից ավելի ուժեղ համայնքներ` բարձրացնելով քաղաքացիներին տրամադրվող հանրային ծառայությունների որակը եւ արդյունավետությունը: Վերոնշյալին հասնելու համար նախատեսվում է ստեղծել «մեկ պատուհան»-ի լրացուցիչ գրասենյակներ, եւ ուժեղացնել համայնքների հնարավորությունները առաջնայնությունների սահմանման եւ համայնքային ու ներհամայնքային զարգացման ծրագրերի համար հանրային միջոցների ներգրավման տեսանկյունից: Այս ծրագրի այլ կարեւոր բաղադրիչներն են` Հայաստանի Համայնքների Միության ուժեղացումը եւ կանանց դերի խթանումը քաղաքականությամբ ավելի ակտիվ զբաղվելու:

Ազգային մակարդակում ՇՀԶԳ-ն կաջակցի տեղական ինքնակառավարման ոլորտում բոլոր հիմնական շահագրգիռ կողմերի սերտ համագործակցությանը` միասնական ուժերով մշակելու ավելի արդյունավետ տեղական ինքնակառավարման համակարգին անհրաժեշտ քաղաքականությունը` արդյունքում խրախուսելով ապակենտրոնացման խորացումը:

Համայնքային մակարդակում ծրագիրը մասնավորապես կկենտրոնանա Սյունիքի եւ Վայոց Ձորի երկու հարավային մարզերի վրա, որտեղ ՇՀԶԳ-ն երկար տարիներ աջակցել է տնտեսական զարգացմանը` կապված անասնապահության եւ մրգերի վերամշակման արժեքային շղթաների հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ