News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Մարտի ելքը որոշում է ոչ թե զենքի քանակը, այլ որակը, եւ, որ ավելի կարեւոր է, մարտիկի բարոյա-հոգեբանական տրամադրվածությունը: Այս մասին հուլիսի 9-ին կայացած ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Նշենք, որ ասուլիսը կայացավ անմիջապես Ադրբեջանի հետ սահմանային հենակետերից մեկում:

Մեկնաբանելով հարեւան պետության ղեկավարի պարբերական սպառնալիքները՝ «ղարաբաղյան հակամարտությունն ուժի միջոցով լուծելու մասին», նախարարն ընդգծեց, որ բարոյապես պատրաստված եւ իր հայրենիքը պաշտպանող մարտիկը, ով պատրաստ է ոչ միայն ինքնազոհության, այլեւ երկարատեւ պայքարի, ավելի կարեւոր է, քան զենքն ու զինամթերքը:

Սեյրան Օհանյանն ընդգծեց, որ ադրբեջանական կողմը, որպես կանոն, հրադադարի խախտման դեպքերն ակտիվացնում է տարբեր այցերի, միջոցառումների եւ հայտարարությունների առիթով:

«Հակառակորդի եռանդը մարում է միայն մեր կողմից պատասխան ստանալուց հետո»,- նշեց նախարարը՝ միաժամանակ ընդգծելով, որ միջազգային կազմակերպություններն ու միջնորդները չպետք է իրենց հայտարարություններում միակողմանի մոտեցում ցուցաբերեն:

«Միջազգային կառույցները պետք է օբյեկտիվ գնահատական տան՝ իրավիճակը սթափ գնահատելու արդյունքում»,- ընդգծեց նախարարը: Նա նաեւ հավելեց, որ հակառակորդի ոտնձգությունները, ամեն դեպքում, նաեւ դրական արդյունք են ունենում. բերում են նրան, որ մենք կատարելագործվում ենք, ավելի ենք ամրացնում սահմանները: Այդ կապակցությամբ Սեյրան Օհանյանը հիշեցրեց, որ Հայաստանը Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավորն է. «Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդները պայքարելու են յուրաքանչյուր թիզ հողի համար»,- հավաստեց պաշտպանության նախարարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ