News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Հայաստանի իշխանությունները չեն միանա տնտեսական կամ քաղաքական որեւէ դաշինքի, որտեղ կոտնահարեն Հայաստանի կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շահերը: Նման վստահություն NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար, Հայաստանի Ազգային Ժողովում եվրոպական ինտեգրացման հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը:

Նա դժվարացել է նշել, թե ինչում է կայանում Հայաստանի հետ բանակցությունների երկարաձգման պատճառը, ինչպես հայտարարել է նախագահը, մինչեւ հուլիսի 1-ը չի ստորագրվել ԵՏՄ անդամակցության հիմնարար փաստաթուղթը: Ակնհայտ է, որ պատգամավորի խոսքով, գոյություն ունեն լուրջ տարաձայնություններ: «Ինչով են պայմանավորված այդ տարաձայնությունները. արդյոք խնդիրը կապված է Լեռնային Ղարաբաղի հետ, թե բանակցություններն անդրադառնում են 1200 տեսակ ապրանքների, որոնց շուրջ կարծես համաձայնության չեն գալիս, ոչ ոք չի կարող ասել, քանի որ Հայաստանի իշխանությունները չեն բարեհաճում բացատրություններ տալ, կամ գոնե նվազագույն տեղեկություններ այս խնդրի վերաբերյալ՝ նույնիսկ խորհրդարանի քաղաքական ուժերին»,- ընդգծել է Նաիրա Զոհրաբյանը:

Նա պատմել է, որ նախօրեին վերադարձել է Ստրասբուրգից, որտեղ ԵՄ տարբեր պաշտոնական անձինք հարցնում էին, թե ինչու է Ղազախստանի արտգործնախարարը հայտնում, թե երբ է Հայաստանն անդամակցելու ԵՏՄ-ին: «Ինչո՞ւ պետք է Ղազախսատանի ԱԳ նախարարը հայտնի, թե Հայաստանը հոկտեմբերին կանդամակցի Եվրասիական տնտեսական միությանը: Ինչո՞ւ պետք է բելառուսական մամուլն ինչ-որ վերլուծություններ ներկայացնի Հայաստանի հասցեին ուղղված վերջնագրային գնահատականների վերաբերյալ»,- զայրացել է պատգամավորը: Նա ընդգծել է, որ եթե իսկապես երկարաձգումը կապված է ղարաբաղյան հարցի հետ, ապա, իհարկե, պետք է հրաժարվել նման բանակցություններից: «Ինձ տեղեկացրել են, որ սկզբից եւեթ խաղի կանոններն այլ էին: Եթե այժմ խախտում են կանոնները, ապա Հայաստանը չպետք է անդամակցի՝ լինի դա ԵՄ, թե ԵՏՄ հետ ասոցացման մասին համաձայնագիրը»,- հայտարարել է Նաիրա Զոհրաբյանը:

Այն հարցին, թե հնարավոր է արդյոք, որ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության երկարաձգման գործում դեր է ունեցել ադրբեջանական գործոնը, պատգամավորն ընդգծել է. «Եթե Նազարբաեւը կարդում է մի երկրի նախագահի նամակ, որը որեւէ կապ չունի Եվրասիական տնտեսական միության հետ, չի բացառվում, որ այստեղ Ադրբեջանի կողմից ճնշում լինի. Ինչպես Բելառուսն, այնպես էլ Ղազախստանը բազմիցս հանդես են եկել պաշտոնական հայտարարություններով, որոնք պաշտպանում էին ադրբեջանական տեսակետը ղարաբաղյան հարցում»: Պատգամավբորը նաեւ հավելել է, որ բարդ է պատասխանել որեւէ հարցի, առանց որեւէ տեղեկության, երբ Հայաստանի իշխանություններն ու արտգործնախարարությունը համառորեն լռում են: «Սակայն այն, որ անհամաձայնություն գոյությունի ունի, ակնհայտ է»,- եզրափակել է Նաիրա Զոհրաբյանը:

Հիշեցնենք, որ հուլիսի 8-ին ԵվրԱզԷՍ-ի ինստիտուտի գլխավոր տնօրեն Վլադիմիր Լեպյոխինը հայտարարեց, որ  Եվրասիական տնտեսական միության հիմնադիր անդամ Հայաստանի չդառնալու գլխավոր պատճառն այն է, որ  Երեւանը կոշտ դրեց Լեռնային Ղարաբաղի հարցը եւ ցանկանում էր, որպեսզի այն իր օգտին լուծվի, որպեսզի Մաքսային միության սահմանները ճանաչվեին Լեռնային Ղարաբաղի սահմաններում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ