News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

ՆԱՏՕ-ն եւ Հայաստանը այս տարվա մայիսի 23-ին համաձայնեցրել են երկու տարվա համար նախատեսված Անհատական գործընկերության գործողությունների 4-րդ ծրագիրը (IPAP): Այդ մասին, այսօր՝ հուլիսի 10-ին, «Անվտանգության նոր մարտահրավերները եւ ՆԱՏՕ» թեմայով գիտաժողովին հայտարարել է  ԱԳՆ սպառազինությունների վերահսկման եւ միջազգային անվտանգության վարչության պետ Սամվել Մկրտչյանը:

Նրա խոսքով՝ մինչ օրս IPAP-ի շրջանակներում Հայաստանում 3 ծրագիր են իրականացվել: «Նախորդ ժամանակահատվածում Հայաստանն ընդգրկվել էր ՆԱՏՕ-ի հետ համագործակցության բոլոր ձեւաչափերում: Քանի որ դրանք ընդհանուր բնույթ էին կրում, հետագայում անհրաժեշտություն առաջացավ առանձին  ձեւաչափ ստեղծել՝ Անհատական գործընկերության գործողությունների ծրագիր», - հիշեցրեց Սամվել Մկրտչյանը:

Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի հարաբերություններում իշխում է փոխադարձ համաձայնությունը, հարգանքը եւ բացարձակապես բացակայում են պարտադրման տարրեր: «Կողմերը ըմբռնումով են մոտենում մեկը մյուսին: Հայաստանն իր ընտրությունը կատարում է եւ դա համապատասխան կերպով է ընկալվում մեր գործընկերոջ՝ Հյուսիսատլանտյան դաշինքի կողմից», - ընդգծել է Մկրտչյանը: Նա հավելեց, որ նշված համագործակցությունը կշարունակվի, քանի որ անվտանգությունը լավագույնս կարելի է ապահովել բոլորի կողմից ընդունված սկզբունքների հարգանքի հիման վրա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ