News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Հայաստանից արտագաղթում են ոչ թե անապահովները, այլ միջին խավը, հուլիսի 10-ի մամուլի ասեուլիսում հայտարարել է «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանը՝  վերլուծելով հանրապետության մարզերում անցկացված հարցման արդյունքները:

«Որպես օրինակ կարելի է բերել Վայոց ձորի մարզը, որտեղ դիտվում է գործազրկության ընդունելի մակարդակ:  Սակայն արտագաղթի մակարդակը բավական բարձր է, որը վկայում է, որ հանրապետությունից հեռանում են ոչ թե նրանք, ովքեր չեն կարողանում աշխատանք գտնել կամ լուծել իրենց ֆինանսական խնդիրները, այլ նրանք, ովքեր ի վիճակի են դա անել, սակայն վերջնական արդյունքն այս կամ այն պատճառով նրաենց ձեռնտու չէ», - ընդգծել է սոցիոլոգը, հավելելով, որ օտար երկրում լավ կյանքի որոնումների համար փող է հարկավոր, որն աղքատները չունեն:

Նշենք, որ ըստ հարցման,  հանրապետության ամենաբարեկեցիկ մարզերն են Գեղարքունիքը, Սյունիքը եւ Արմավիրը: Հարցումն անցկացվել է այս տարվա ապրիլ-մայիս ամիսներին: Հարցմանը մասնակցել է  ՀՀ  5000 քաղաքացի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ