News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Թուրքիայում Վանից եւ Ստամբուլից մի խումբ գործարարներ ստեղծում են ավիաընկերություն, որը սկզբնական շրջանում չվերթներ է իրականացնելու Վանից Ստամբուլ եւ Անկարա, իսկ հետագայում նաեւ Իրան, Վրաստան եւ Հայաստան:

Թուրքական Habervan կայքի փոխանցմամբ՝ նոր ստեղծվող ավիաընկերությունը կոչվում է Վանի ավիաուղիներ (Van Airlines): Ընկերության հիմնադիրները  ոլորտ են  մտնում նախնական 3 մլն դոլար կապիտալով, որը նախատեսում են հասցնել մինչեւ 50 մլն դոլար:

Սկզբնական շրջանում վարձակալած Boing 737 տիպի օդանավերով իրականացվելու են Վան-Ստամբուլ եւ Վան-Անկարա չվերթները, իսկ հետագայում նախատեսվում է վարձակալել DC-9 օդանավեր, որոնցով էլ իրականացվելու է Վանից դեպի Իրան, Վրաստան եւ Հայաստան չվերթները:

Նշենք, որ դեպի Արեւմտյան Հայաստան եւ Կիլիկիա ուխտագնացություններ կազմակերպող հայաստանյան «Նարեկավանք տուր» ընկերությունը 2013 թվականին պատրաստվում էր իրականացնել Երեւան-Վան չվերթը, սակայն առաջին թռիչքից օրեր առաջ թուրքական կողմն առանց պարզաբանման սառեցրեց թռիչքը: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ