News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Լեռնագնացները սարսափելի բացահայտում են կատարել Ալպերի Մոնբլան բարձունքի վրա. նրանք երիտասարդ լեռնագնացի մարմին են հայտնաբերել, որը սառույցում է մնացել 32 տարվա ընթացքում: Այդ մասին հայտնում է «Reuters» գործակալությունը:

Պատրիս Իվերիկ մարմինը հայտնաբերել են երկու լեռնագնացներ: Վերջին անգամ նրան տեսել են 1982թ.-ի մարտի 1-ին, երբ 23 տարեկան հասակում նա միայնակ փորձել է բարձրանալ Մոնբլան լեռնազանգվածի մաս կազմող լեռան վրա: Այդ օրվա երկրորդ կեսին վատ եղանակ էր: Մյուս լեռնագնացին տարհանել էին նույն լեռի վրայից երկու օր անց, իսկ Իվերին չէին հայտնաբերել:

Տեղի ոստիկանությունը թերթերին հաստատել է, որ մարմինը պատկանում է անհետացած լեռնագնացին: Ոստիկաններն անձը հաստատող փաստաթուղթը հայտնաբերել են նրա դրամապանակում: Բացահայտումը շոկ է առաջացրել լեռնագնացի 82-ամյա հոր՝ Ժերարի մոտ, ով ասել է, թե ավելի լավ կլիներ, եթե նրա որդու մարմինը մնար լեռներում:

Վտանգավոր տեղանքի եւ վատ եղանակային պայմանների պատճառով Մոնբլանի վրա ամեն տարի տասնյակ լեռնագնացներ են զոհվում: Անհետ կորածների մարմինները հայտնաբերվում են հաջորդ տարում, երբ սառույցը սկսում է հալվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ