News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի երեւանյան պատվիրակությունը ձեռնպահ է մնացել ԼՂՀ ԶՈՒ կողմից Ադրբեջանի քաղաքացու գերության մասին տեղեկությունները մեկնաբանելուց: Այս պատասխանն ստացվել է ԿԽՄԿ-ից NEWS.am-ի թղթակցի հարցմանն ի պատասխան:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը տեղեկատվություն է տարածել, համաձայն որի, գերեվարվածը Քարվաճառի շրջան ներթափանցած խմբի անդամներից մեկն է՝ Ադրբեջանի քաղաքացի Գյուլիեւ Շահբազ Ջալալօղլուն:

Իր հերթին, Ադրբեջանի գերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովը հրաժարվում է պատասխանել ցանկացած լրատվամիջոցի որեւէ հարցի: Այդուհանդերձ, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ հայկական լրատվամիջոցներում նշված մարդը Ադրբեջանի զինված ուժերում չի ծառայում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ