News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

 

 

Եթե Հայաստանն ու Ադրբեջանը հանդիպում անցկացնելու պատրաստակամություն հայտնեն, բնականաբար, Ֆրանսիան բոլոր ջանքերը կգործադրի այն կազմակերպելու ուղղությամբ: Այդ մասին այսօր՝ հուլիսի 11-ին, Ֆրանսիայի ազգային տոնի կապակցությամբ (հուլիսի 14-ը Բաստիլի գրավման օրն է) Ֆրանսիայի դեսպանատանը հրավիրված տոնական մամուլի ասուլիսին հայտարարեց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Ռենոն՝ անդրադառնալով Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը կազմակերպելու ֆրանսիական կողմի առաջարկին, եւ կոնկրետ առաջարկություն ներկայացնելու անհրաժեշտության մասին ադրբեջանական կողմի հայտարարությանը:

Դեսպանը հիշեցրեց, որ մայիսի 12-13-ին Հայաստան պաշտոնական այցի ընթացքում Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, չմոռանալով զինադադարի ռեժիմի 20-ամյակի մասին, նշել էր, որ պետք է արագացնել կարգավորման գործընթացը, որի վերջնական նպատակը խնդրի լուծումն է: «Մյուս կողմից, նախագահը կոչ է արել հակամարտող կողմերին այնպիսի տեսակետ ներկայացնել, որը հնարավորություն կտա վերջապես համաձայնության հասնել: Հենց այս համատեքստում նախագահը հանդիպում կազմակերպելու ցանկություն-միտք էր արտահայտել: Բնականաբար, այս հայտարարությունն  արվել է՝ հաշվի առնելով, որ Ֆրանսիան ԵԱՀԿ Մինսկի համանախագահող երկիր է», - նշեց Ռենոն: Ֆրանսիայի նախագահի տվյալ առաջարկությունը խրախուսվել է շատ երկրների եւ կազմակերպությունների կողմից: Մասնավորապես, նրա խոսքով՝ Շվեյցարիան նույն կոչով է հանդես եկել:

«Ֆրանսիայի նախագահի գաղափարը աջակցություն է գտել ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահող երկրների կողմից», - ընդգծեց Անրի Ռենոն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ