News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Հայաստանում ամուսնության միջին տարիքն աճել է: Այս մասին հուլիսի 11-ին կայացած ասուլիսում տեղեկացրեց Հայաստանում ՄԱԿ-ի ազգաբնակչության հիմնադրամի ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը: Մասնավորապես, եթե 2001 թվականին ամուսնության միջին տարիքը 24 տարեկանն էր, ապա այսօր 26-ն է: Ավելի կոնկրետ, ըստ Հայրապետյանի, աղջիկներն ամուսնանում են 25 տարեկանում, տղամարդիկ՝ 29: 

«Ներկայում մինչեւ 25 տարեկանը չամուսնացած երիտասարդների թիվը շուրջ 30% է: Իսկ 30 տարեկանների շրջանում յուրաքանչյուր երրորդն ընտանիք չի կազմել»,- նշեց նա:

Բանախոսը նաեւ ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ ընտանեկան կյանքին պատրաստ չլինելու հիմնական պատճառը տղամարդկանց պարագայում անկայուն ֆինանսական դրությունն է, որը կապված է երկրում գործազրկության բարձր մակարդակի հետ: Ինչ վերաբերում է աղջիկներին, ապա նրանց մեծ մասը չի ամուսնանում, որովհետեւ, իր կարծիքով, չի կարողանում կյանքի հարմար ուղեկից գտնել: «Խնդիրն այն է, որ ժամանակակից կանայք ավելի կրթված եւ հոգեպես ավելի զարգացած են»,- ընդգծեց նա:

Անդրադառնալով ժողովրդագրական խնդիրներին՝ Հայրապետյանն ընդգծեց, որ այսօր երկրում մեկ կնոջը միջինը բաժին է ընկնում 1.5 երեխա: Այդպիսով, եթե իրավիճակը չփոխվի, ապա 2017 թվականին բնակչության բնական աճը կդառնա բացասական, այլ կերպ ասած՝ մահացողների թիվը կգերազանցի նորածիններին թվին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ