News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Ռենոն հուլիսի 11-ին Ֆրանսիայի դեսպանատանը Ֆրանսիայի ազգային տոնի առթիվ (Բաստիլի գրավման օրվա)  կազմակերպված տոնական մամուլի ասուլիսում զերծ է մնացել այն հարցի մեկնաբանությունից՝արդյոք ԵԱՀԿ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի՝ ԼՂ շրջակա 7 տարածքներն Ադրբեջանին վերադարձնելու անհրաժեշտության մասին հայտարարությունը ԵԱՀԿ երեք համանախագահ երկրների դիրքորոշումն է, թե միայն ԱՄՆ-ինը:

Ըստ նրա, որպեսզի բանակցային գործընթացը արդյունավետ լինի, այն պետք է հիմնվի գաղտնիության սկզբունքի վրա: «Ես որպես Ֆրանսիայի՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրի դեսպան այս պահին զերծ կմնամ այդ հարցի վերաբերյալ որեւէ մեկնաբանությունից», - նշել է Անրի Ռենոն՝ միաժամանակ ընդգծելով, որ դա ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահի լիազորություն է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ