News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Եվրամիությունը Հայաստանի նկատմամբ հետաքրքրությունը չի կորցրել: Այդ մասին այսօր՝ հուլիսի 11-ին, Ֆրանսիայի ազգային տոնի կապակացությամբ (հուլիսի 14-ը Բաստիլի գրավման օրն է) Ֆրանսիայի դեսպանատանը հրավիրված տոնական մամուլի ասուլիսին հայտարարեց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Ռենոն:

Նրա խոսքով՝ ԵՄ-ի «Արեւելյան գործընկերության» ծրագրի շրջանակներում Հայաստանի եւ Եվրամիության միջեւ զգալի առաջընթաց է արձանագրվել: «Հայաստանը օգտվել եւ շարունակում է օգտվել Եվրամիության բավականին մեծ ֆինանսական աջակցությունից: Հայաստանը նաեւ ներգրավված է որոշակի նոր ծրագրերում: Հայաստանի նկատմամբ հետաքրքությունը պաշտոնական իր արտահայտությունն է գտել Վիլնյուսում կայացած «Արեւելյան գործընկերության» գագաթնաժողովի ընթացքում, Եվրամիություն-Հայաստան հռչակագրի տեքստով», - հիշեցրեց Ռենոն: Դեսպանն ընդգծեց, որ այդ հռչակագրով շարունակվում է ԵՄ-ի հետ Հայաստանի փոխգործակցությունը՝ հաշվի առնելով նաեւ Մաքսային միությանը եւ Եվրասիական տնտեսական միությանը անդամակցելու Հայաստանի ցանկությունը:

Հիշեցնենք, որ 2013թ. նոյեմբերի 28-29-ին Վիլնյուսում «Արեւելյան գործընկերության» վեհաժողովի ընթացքում Հայաստանը չնախաստորագրեց Ասոցացման մասին համաձայնագիրը, քանի որ սեպտեմբերի 3-ին Մոսկվայում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր Մաքսային միությանը միանալու եւ հետագայում եվրասիական ինտեգրմանը մասնակցելու երկրի մտադրության մասին:  

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ