News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Ամերիկյան Business Insider պարբերականը կազմել է աշխարհի ամենահզոր 35 բանակների ցուցակը:

Վարկանիշի հիմքում ընկած են այնպիսի չափանիշներ, ինչպիսիք են մարդկային ռեսուսները, տանկերի, ինքնաթիռների ատոմային մարտագլխիկների, ավիակիրների, սուզանավերի թիվը, ինչպես նաեւ բյուջեն: Պարբերականի վարկածով՝ ամենահզորը ԱՄՆ-ի բանակն է, թեեւ մի շարք ցուցանիշներով այն զիջում է ռուսական բանակին: Ռուսաստանի զինված ուժերը վարկանշային աղյուսակում երկրորդն են, երրորդ տեղը զբաղեցրել է Չինաստանը:

Ամերիկյան զորքերի ներուժային թիվը 145 մլն է, այն դեպքում, երբ ռուսական բանակում հաշվվումէ 69 մլն մարդ, ընդ որում ՌԴ-ն ունի 15 հազար տանկ ամերիկացիները՝ 8,3 հազար: ԱՄՆ-ի բանակի բյուջեն 612,5 մլրդ դոլար է կազմում, Ռուսաստանի բյուջեն՝ 76,6 մլրդ դոլար:

ԱՄՆ-ին եւ Ռուսաստանի հետեւում են Հնդկաստանի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Թուրքիայի, Հարավային Կորեայի եւ Ճապոնիայի բանակները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ