News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Սահմանադրական բարեփոխումների նախաձեռնությունը տվյալ փուլում արդարացված է: Այդ մասին այսօր՝  հուլիսի 12-ին, մամուլի ասուլիսին հայտարարել է Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ, «Սահմանադրական իրավունքի կենտրոն» հասարակական կազմակերպության խորհրդի նախագահ Գեւորգ Դանիելյանը:

Անդրադառնալով որոշ քաղաքական կուսակցությունների արտահայտած  տեսակետներին, որ սահմանադրական բարեփոխումները կորցրել են իրենց այժմեականությունը, նա ընդգծեց, որ իրավական տեսանկյունից այդ բարեփոխումները հասունացել են: «Սահմանադրական բարեփոխումների տեքստը պետք է պարտավորեցնող լինի, որպեսզի դրա դրույթների կատարումը շահավետ լինի բոլորին», - նշեց Գեւորգ Դանիելյանը:

Նրա համոզմամբ, սահմանադրական բարեփոխումների անցկացման անհրաժեշտությունն առկա է ցանկացած ոլորտում՝ քաղաքական, տնտեսական, սոցիալական, կառավարման բարելավման ոլորտում: Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամը ասաց, որ Սահմանադրությունը որոշակի առումով խոչընդոտում է գործադիր իշխանության աշխատանքներին:

Հիշեցնենք, որ սահմանադրական բարեփոխումների  հայեցակարգի ներկայացումը նախագահ Սերժ Սարգսյանի հրամանով հուլիսի 1-ից երկարաձգվել է մինչեւ հոկտեմբերի 15-ը: Հատուկ հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը վերջնական ժամկետի երկարաձգումը բացատրել է սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի հանրային քննարկումները, մասնավորապես, հանրապետության մարզերում առավել լայն ձեւաչափով ծավալելու անհրաժեշտությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ