News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Դիվերսանտ գերեվարելու դեպքում պետք է շարժվել պատերազմի կանոններով, բայց լինել մարդկային: Այս մասին այսօր՝ հուլիսի 12-ին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը՝ անդրադառնալով Քարվաճառի շրջանում հայկական բանակի կողմից  հուլիսի 9-ին ադրբեջանցի դիվերսանտ գերելու փաստին:

«Ես տրամադրված եմ պատերազմի պայմաններում պատերազմի կանոններով շարժվել ու զուգահեռ առաջնորդվել տվյալ ոլորտում ընդունված համաձայնագրերով: Պետք է բաց աշախատել, որպեսզի հնարավոր լինի նվազագույնի հասցնել կորուստները: Պետք է դրական ավելացնենք աշխարհում: Նրանք, ովքեր ասում են՝ կոտորել ջարդելով մենք կվախեցնենք, այդպիսի բան չկա, պետք է կարողանաս քո հնարավորությունները արդյունավետ օգտագործել՝ մնալով մարդ»,- նշեց Պարույր Հայրիկյանը:

ԱԻՄ առաջնորդը հիշեց, երբ ինքը Գորիսում հրամանատար էր, իր հայ զինվորներից էլ են գերի ընկել. պատահել է, որ  նրանց լավ են վերաբերվել:

«Երբ Գորիսի պարետ էի, ես զինվորներ եմ կորցրել՝ գերի են ընկել: Նրանց նկատմամբ տարբեր վերաբերմունքների մասին եմ լսել՝ մի դեպքում գնդակահարել են, մյուս դեպքում՝ պահել են ինչպես հարազատի: Մի ռուս ընկեր ունեի, ինքը լավ կերպար չէր, բայց մի օր ասաց՝ եթե դու մտնես ախոռ, խոզեր լինեն եւ նրանք խռռան, դու էլ խոզերի նման պիտի խռխռա՞ս: Դու պետք է քո նկարագիրը պահես, անկախ նրանից որտեղ եւ ում հետ ես շփվում»,- պատմեց ԱԻՄ առաջնորդը:

Նշենք, որ հուլիսի 10-ին գերեւարվել էր Ադրբեջանցի դիվերսանտ Գուլիև Շահբազ Ջալալօղլուն: Իսկ երեկ ԼՂՀ եւ ՀՀ պետական սահմանահատվածում (Քարվաճառի ուղղություն) հակառակորդը ձեռնարկել էր հերթական հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձը: Քարվաճառի տարածքում հակառակորդի դիվերսիոն խմբի չեզոքացման ժամանակ հայ զինծառայողները ոչնչացրել են մեկ դիվերսանտի: Փոխհրաձգության ժամանակ զոհվել է հայ սպա`1972 թվականին ծնված մայոր Սարգիս Աբրահամյանը, վիրավորվել է 1977 թվականին ծնված Կարինե Դավթյանը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ