News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մոսկվայի բիզնեսի եւ իրավունքի ինստիտուտի Երեւանյան մասնաճյուղի 12 ուսանողներ արդեն ստացել են դիպլոմ, սակայն Եվրասիայի միջազգային ինստիտուտի: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ուսանողներից Վահեն, որը մեկն է այն 55 ուսանողներից, ովքեր սովորել են ռուսաստանյան բուհի Երեւանյան մասնաճյուղում, սակայն օրերից մի օր ռեկտոր Աշոտ Առաքելյանը անհետացել է, իսկ իրենք էլ մնացել առանց դիպլոմի

«12 ուսանողի հարցը լուծվեց, սակայն մենք քննություն տվեցինք եւ ստացանք Եվրասիայի դիպլոմ, մյուսներն էլ դեռ առանց դիպլոմի են, որովհետեւ այլ համալսարանի դիպլոմ չեն ուզում: Իսկ մյուս 25 ուսանողի էլ Մոսկվայի ինստիտուտը խաբել է, նրանցից գումար վերցրել հեռավար ուսուցման համար, սակայն հետո պատճառաբանել, թե չեք կարող սովորել, քանի որ ձեր ռեկտորը պարտք է մեզ»,- ասաց Վահեն:

Խաբված 55 ուսանողներն այժմ փորձում են գտնել ռեկտորին եւ հարցը լուծել դատական կարգով, սակայն արդեն 2 տարի Աշոտ Առաքելյանը չի պատասխանում ոչ մի զանգի, վաճառել է բնակարանն ու հեռացել:

Նշենք, որ Ռուսաստանյան բուհի Երեւանյան մասնաճյուղը գործում է 2005թ.-ից, սակայն մարտի 14-ին զրկվել է լիցենզիայից: Հենց այս պատճառով էլ ռուսական բուհը հրաժարվում է հայաստանցի ուսանողներին դիպլոմ տալ: Հայաստանի ԿԳՆ-ն նույնպես հրաժարվում է հարցը քննարկել, քանի որ իրենց պնդմամբ՝ դա իրենց իրավասության մեջ չի մտնում:

Տպել
Ամենաշատ