News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հայաստանի եւ Իսրայելի կառավարությունների կողմից ստորագրված «Մշակույթի, սպորտի եւ երիտասարության ոլորտում համագործակցության մասին» երկկողմ համաձայնության շրջանակներում հուլիսի 7-14-ը Իսրայելում անցնում են հայկական մշակույթի օրերը: Հայկական պատվիրակությունը գլխավորում է Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:

«Բարեկամություն» Հայաստանի պարարվեստի պետական համույթը, «Կադանե» երաժշտական համույթը, Ինգա եւ Անուշ Արշակյանները համերգներ համերգներով հանդես են գալիս: Նաեւ կբացվի հայ պատմամշակութային ժառանգությանը նվիրված լուսանկարչական եւ ձեռագործ աշխատանքների (բատիկա) ցուցահանդեսը:

«Բարեկամություն» Հայաստանի պարարվեստի պետական  համույթը Իսրայելի Քարմիել քաղաքում կմասնակցի Միջազգային փառատոնին:

Նախատեսվում է նաեւ այցելություն Երուսաղեմի Հայոց պատրիարքարան և հանդիպում հայ համայնքի հետ: Շեշտը դրվել է հայ իսրայելական մշակութային համագործակցության ապագա ծրագրերին, նախանշվել են ոլորտային համագործակցության նոր ուղղությունները եւ կհստակեցվի 2015թ երկկողմ համագործակցության ծրագիրը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ