News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Այս ամառ շվեյցարական աշխարհահռչակ Victorinox ապրանքանիշի դանակները նշում են ստեղծման 130-ամյակը:

Հոբելյանի առիթով Le Matin հրատարակությունը որոշել է ներկայացնել Շվից կանտոնի Իբախ բնակավայրում տեղակայված ձեռնարկության հաջողության պատմությունը:

Այստեղ արտադրանքի կատարելությանը հասնում են ոչ միայն քրտնաջան աշխատանքով, այլեւ ուշադրության առավելագույն կենտրոնացմամբ: Յուրաքանչյուր արտադրանք չափազանց սուր է եւ խնամքով կիրառություն է պահանջում:

Բացի ամբողջ աշխարհում հայտնի դանակներից, այստեղ նաեւ ատամմաքրիչներ են արտադրում, որին ավելացվում է խցանահանը:

Սակայն հպարտության հատուկ առարկան դանակներն են: Դրանց չափսերն ու ձեւերը տարբեր են: Որոշ նմուշներ կարելի է ափի մեջ տեղավորել: Ընդհանուր առմամբ, գործարանը 700 աշխատող ունի:

Նրանցից յուրաքանչյուրը հստակ եւ ուշադիր է կատարում պարտականությունը: Արդյունքում ամեն օր գործարանը 12.000 դանակ է արտադրում: Euromag-ի փոխանցմամբ, յուրաքանչյուրն անցնում է որակի վերահսկողության համակարգով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ