News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Դոմենային անունների վերահսկողությունը  ԱՄՆ-ից կարող է փոխանցվել միջազգային վերահսկողությանը, հուլիսի 14-ին լրագրողներին հայտնել է «Ինտերնետ հանրություն» հասարակական կազմակերպության փոխնախագահ Գրիգոր Սաղիյանը` մեկնաբանելով ինտերնետ ձեռնարկությունների` դոմեններ եւ թվեր (ICANN) յուրացնելու վերաբերյալ հունիսի վերջին Լոնդոնում տեղի ունեցած հանդիպումը:

«Հայաստանին հազիվ թե որեւէ դժվարություններ վերաբերեն, սակայն մենք չենք ցանկանում  մի կողմ մնալ եւ մի շարք առաջարկություններ ենք ներկայացրել կազմակերպության աշխատանքի եւ միջազգային կառավարման բնույթի մասին: Ընդհանուր առմամբ դեմ չենք. Մի շարք երկրներ դժգոհ են, որ իրենց դոմենները նույնականացվում են ԱՄՆ-ում:  Սակայն եթե  յուրաքանչյուր երկիր ավտոնոմ ցանցեր բացի,  համաշխարհային ինտերնետը կարող է բաժանվել տասնյակ կտորների: Իսկ դա ցանկալի չէ», - հայտարարել է Սաղիյանը:

Հիշեցնենք, որ 2013 թ. մարտին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հրաժարվել է երկարացնել ICANN պայմանագիրը ԱՄՆ առեւտրային դեպարտամենտի հետ: Վերջին պայմանագիրը լրանում է 2015 թ. սեպտեմբերին: Այժմ նոր պայմանագրից հրաժարվելու հարցը քննարկվում է ԱՄՆ Կոնգրեսում:

ԱՄՆ-ի առաջադրած պայմաններն են` դոմենային անունները վերահսկող կազմակերպությունը պետք է միջազգային լինի, սակայն ոչ միջպետական, որն ըստ ԱՄՆ-ի` կնվազեցնի նրա ազդեցիկությունը: Յուրաքանչյուր երկրի ներկայացնելու են շահագրգիռ կառույցները: Որոշումներն ընդունվելու են «մեկ երկիր` մեկ ձայն» սկզբունքով, սակայն Անգլիան եւ ԱՄՆ-ն արդեն վետոյի իրավունք են խնդրել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ