News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը


Հուլիսի 15-ի գիշերն ապստամբների կողմից գնդակոծման հետեւանքով Տրիպոլիի միջազգային օդանավակայանում զոհվել են լիբիացի երկու զինծառայողներ:

Օդանավակայանի ուղղությամբ տասյնակ հրթիռներ են արձակվել:

Ըստ Լիբիայի իշխանությունների` օդանավակայանոիւմ ոչնչացվել է օդանավերի 90%-ը:

«Ռումբերն ընկել են օդանավակայանում գտնվող մեքենաների եւ օդանավերի եւ մաքսային ծառայության շենքի վրա», - Reuters-ին հայտնել է Լիբիայի զինված ուժերի ներկայացուցիչը: 

Հուլիսի 13-ից օդանավակայանի տարածքում չեն դադարում հակամարտող զինված ապստամբների միջեւ բախումները, որոնց պատճառով Տրիպոլիի իշխանությունները ստիպված են եղել փակել  երկրի գլխավոր օդանավակայանը, շատ ավիաընկերություններ չեղյալ են հայտարարել ոչ միայն մայրաքաղաք չվերթները, այլեւ  երկրի այլ քաղաքներ: Բախումների զոհ է  դարձել վեց մարդ, 25-ից ավելին էլ վիրավորվել է: 

Ըստ տեղեկությունների` օդանավակայանի համար մարտերը վարում է երկար ժամանակ այն վերահսկող «Զինթանի ջոկատը», որն աջակցում է գեներալ Խալիֆ Հաֆթարին եւ իսլամական միավորումներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ