News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Քալիֆորնիան վեց նահանգների բաժանելու վերաբերյալ քիչ հավանական նախաձեռնությունը բավական մեծ թվով աջակիցներ է գտել:  Առաջարկի հեղինակ միլիարդատերը հայտարարել է, որ ինքը բավարար քանակությամբ ստորագրություն է հավաքել երկու տարվա ընթացքում հարցը քվեարկության  դնելու համար, փոխանցում է Reuters-ը:

Սիլիկոնային հովտում վենչուրային ընկերության հիմնադիր Տիմոտի Դրեյփերը մի քանի ամիս է քարոզում է Քալիֆորնիան ավելի մանր վարչական  միավորների բաժանել: «Դա կարեւոր է, քանի որ կօգնի մեզ ստեղծել ավելի ճկուն, նորարարական եւ տեղական իշխանություն, որն օգուտ կբերի բոլոր քալիֆորնիացիներին»,– ասել է ընկերության մամուլի քարտուղար Ռոջեր Սալազարը:

Ըստ նրա՝ ընկերությունը հավաքել է 808 հազարից ավելի ստորագրություն, որոնք անհրաժեշտ են՝ 2016թ. նոյեմբերին առաջարկոը քվեարկության դնելու համար: Սակայն ծրագիրը հարուցել է նահանգի երկու կուսակցությունների ներկայացուցիչների դժգոհությունը, եւ ընդդիմախոսներն ասում են, որ նախաձեռնությունն ընտրողների հավանությանն արժանանալու քիչ հնարավորություններ ունի: Նույնիսկ եթե ծրագիրն ընտրողների հավանությանն արժանանա, այն պետք է ընդունվի Կոնգրեսի կողմից, որը, ըստ ընդդիմախոսների, նույնպես քիչ հավանական է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ