News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Եվրամիությունը չի մարելու Ուկրաինայի պարտքերը ռուսական գազի դիմաց: Այդ մասին հայտարարել է Էներգետիկայի հարցերով եվրահանձնաժողովի տնօրեն Դոմինիկ Ռիստորին: Նրա խոսքով՝ ԵՄ, ԱՀՄ-ի եւ ՎԶԵԲ-ի անդամները կարող են միայն հավաքական ֆինանսական օգնություն ցուցաբերել Ուկրաինայի տնտեսության զարգացմանը: Ծագած խնդիրները Կիեւն ինքնուրույն պետք է կարգավորի:

Ինչպես նշում է «Time news»-ը, ԵՄ-ն արդեն Ուկրաինային մակրոֆինանսական աջակցություն է ցուցաբերել՝ տրամադրելով 600 մլն եվրո: Ծրագրում են օգնել այդ երկրին էներգետիկ շուկայի բարեփոխումների գործում: Մինչեւ այս տարվա ավարտը ԵՄ ֆինանսական ներդրումները կկազմեն 1,6 մլրդ եվրո:

«Նավթոգազ Ուկրաինայի» պարտքը «Գազպրոմին» հունիսին կազմում էր 5,3 մլրդ դոլար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ