News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

ՌԴ պետդումայում առաջարկում են փոխել ռուսական ազգային դրոշի գույները՝ սպիտակ-կապույտ կարմիր եռագույնից սեւ-դեղին-սպիտակ կայսերական դրոշի:

Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական խմբակցության անդամ Միխայիլ Դեկտյարեւը «ՌԴ պետական դրոշի մասին» դաշնային օրենքում փոփոխություններ կատարելու համապատասխան նախագիծ է ներկայացրել, հաղորդում է «Izvestia»-ն՝ վկայակոչելով համապատասխան փաստաթղթին:

Պատգամավորը համոզված է, որ այնպիսի կարեւոր քաղաքական գործընթացներ, ինչպիսիք են Ղրիմի հետ միավորումը, Մաքսային միության ստեղծումը եւ երկրում հայրենասիրական տրամադրությունների աճը, պետք է անցնեն ռուսական պատմության հաղթանակած ժամանակաշրջանը խորհրդանշող նախանշակով:

Օրինագծին ուղեկցող բացատրագրում նշվում է, որ կայսերական եռագույնը օգտագործելու  ժամանակաշրջանում Ռուսաստանի տարածքը զգալիորեն ավելացել է: Հենց այդ տարիներին կայսրության կազմում են հայտնվել Ղրիմի թերակղզին եւ Արեւելյան Պրուսիայի տարածքը, Ալյասկան, Կովկասը, Լեհաստանը, Մերձբալթիկան, Միջին Ասիան եւ Ֆինլանդիան:

«Կայսերական դրոշի ներքո մենք փայլուն հաղթանակներ ենք տարել, այն այժմ եւս ընդունակ է միավորել Ռուսաստանի բոլոր քաղաքացիներին: Մենք խոսքում ենք 1152թ. Ռուսաստանի մասին, պետության խորհրդանիշները պետք  է մարմանվորեն նրա փառահեղ պատմությունը եւ փառահեղ ապագան, հոգեւորը առողջությունը ապահովում  է նյութական ապահովվածությունը, այլ ոչ թե հակառակը», - համոզված է Դեկտյարեւը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ