News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Վրացի պատմաբան Նիկա Մաչուտաձեն մեղադրել է Ռուսաստանին «կանաչ մարդուկներ» ուղարկելու մեջ:

Ինչպես հաղորդում է «Վրաստան օնլայնը», վրաստանը կասկածելի է համարել Էրոս Կիցմարիշվիլիի մահվան (ՌԴ-ում Վրաստանի նախկին դեսպան եւ «Ռուսթավի 2» հեռուստաընկերության հիմնադիր) եւ Վրաստանի տարբեր քաղաքաներ Ռուսաստանից ուղարկված « կանաչ մարդուկների» առաջացման զուգադիպությունը եւ հայտարարել է, որ հուսալի աղբյուրից որոշակի տեղեկություն ունի, որով պատրաստ է կիսվել քննչական օրգանների հետ:

 «Այժմ շատ լուրջ հայտարարություն կանեմ ու խնդրում եմ ծանոթանալ: Հետաքրքրության դեպքում անմիջապես պատրաստ եմ կրկնել, քննչական մարմիններին ցուցմունքներ տալ, հանդիպել, տեղեկություններ տրամադրել դիվանագիտական կորպուսին, ներկայացուցիչներին»:

Վրաստանը, մասնավորապես Թբիլիսին, Ախալքալաքն ու Բաթումին լիքն են Ռուսաստանից ուղարկված այսպես կոչված «կանաչ մարդուկներով», որոնց նպատակը Վրաստանի ապակայունացումը, զինված դիմադրությունն ու սադրանքն են՝ Վրաստանի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության խախտման նպատակով:

բավականին արժանահավատ աղբյուրներից  որոշակի տեղեկություններ ունեմ: Էրոս Կիցմարիշվիլիի մահվան փաստը միայն ամրապնդել են տվյալներն ու կասկածները:

Կրկնում եմ, տեղեկությունը որոշակի է, սակայն տվյալ պահին ավելին ոչինչ չեմ ասի», - պատմաբանի խոսքերը մեջբերում է «Աբխազիայի ձայնը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ