News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայաստանում ապրանքաշրջանառության հարկի կրճատմամբ մեքենաներ ներկրողները դուրս կգան «ստվերից»: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել «Ավտոներկրողների պաշտպանության լիգա» հասարակական կազմակերպության նախագահ  Տիգրան Հովհաննիսյանը: Նրա խոսքով՝  3,5-ից մինչեւ 1 տոկոս իջեցումը շատ կարեւոր է. հաշվի առնելով, որ ավտոներկրողները մեծ շրջանառություն ունեն, տարբերությունը կարող է կազմել 100-200 հազար դրամ:

«Փոխարենն այժմ մենք կարող ենք հանգիստ մեքենաներ ներկրել մեր անունով, չենք մտածի, թե ում անունով է հարկավոր գրանցել այն եւ ում պետք է խնդրել այդ մասին»,- հավելել է Հովհաննիսյանը: Նշենք, որ այժմ մեքենաների ներկրողները, ովքեր Հովհաննիսյանի կազմակերպության անդամ են, եւ եթե տարեկան ավելի քան մեկ մեքենա են ներկրում, ապա ներկրումը գրանցում են հարազատների կամ ծանոթների անունով: «Հույս ունենք, որ ընտանեկան բիզնեսի համար նախատեսված արտոնություններից էլ կարող ենք օգտվել»,- եզրափակել է Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ առեւտրի սուբյեկտների համար շրջանառության հարկի իջեցումը 3,5-ից 1 տոկոսի, ինչպես նաեւ ընտանեկան բիզնեսի հարկերից ազատումը պետք է ուժի մեջ մտնեն հոկտեմբերի մեկից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարդը տանում է մեքենան տեխզննման, ստիպում են ընթացիկ տարվա գույքահարկ վճարել. Առաջարկում ենք փոխել դա. Թունյան
Ավտոմեքենաների տարեկան գույքահարկը տեխզննման պահին վճարել ոչ թե…
Ներկայացվել է թարմացված Nissan Qashqai-ն
Թարմացված Nissan Qashqai-ն պետք է հմայի առաջին հայացքից...
Tesla-ն կտրուկ իջեցրել է իր էլեկտրական մեքենաների գները ԱՄՆ-ում, Չինաստանում և Գերմանիայում
Ըստ Tesla-ի ներկայացուցչի, գներն իջեցվել են նաև Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի շատ այլ երկրներում
Volkswagen-ը ներկայացրել է «նոր դարաշրջանի» կոնցեպտ մեքենա
Կոնցեպտը, որը տարբերվում է գերմանական ֆիրմայի գոյություն ունեցող արտադրական մոդելներից ավելի նրբագեղ դիզայնով,․․․
Անվանվել են մեքենաները, որոնք կարող են անցնել ավելի քան 1 միլիոն կիլոմետր
Փորձագետները Toyota 4Runner-ը, որն արտադրվել է 1983-ից 1989 թվականներին, ճանաչել են որպես ամենահուսալի ավտոմեքենա...
Իտալական Abarth-ը ներկայացրել է հոբելյանական երկտեղանի սպորտային կուպե ռետրո ոճով
Abarth Classiche 1300 OT անվանմամբ մոդելը ստեղծվել է Alfa Romeo 4C-ի հիման վրա
Ամենաշատ