News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մեքսիկայի մայրաքաղաքի ավտոմոբիլիստները առաջին անգամ ստիպված կլինեն վարորդական իրավունքի քննություն հանձնել: Մինչեւ վերջերս մեքնենաների սեփականատերերը վարորդական վկայականի ստացման համար վճարում էին մոտ 50 դոլար, իսկ գրանցող մարմինը բավարարվում էր միայն վարորդի մոտ անձնագրի առկայությամբ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: 

Մեխիկոյի իշխանությունները քաղաքի պատմության մեջ առաջին անգամ վարորդական իրավունքի ստացման քննություն են մտցրել: Մեխիկոն համարվում է  աշխարհի խոշորագույն մեգապոլիսներից մեկը:

Ներկայումս քաղաքում գրանցված է մոտ 4 մլն ավտոմեքենա: Ավելի վաղ, իրավունքի ստացման համար մեքսիկացի վարորդին բավական էր անձը հաստատող փաստաթղթի առկայությունը, անձի բնակության հասցեն, 50 ԱՄՆ դոլարին համարժեք գումար: Այդ գումարի վճարումից հետո համապատասխան մարմինի կողմից վարոդը ստանում էր վկայականը մոտ 15 րոպեի ընթացքում:

Վարորդական իրավունքի տրամադրման նոր ալգորիթմը ներդնելուց հետո վարորդները ստիպված կլինեն տեսական եւ գործնական քննություն հանձնել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ