News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Նոյեմբերի 5-ի գործով ձերբակալված «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանը վստահ է, որ Ռուսաստանը Ղարաբաղը հանձնելու գործարք է կնքել Ադրբեջանի հետ։ Այս մասին այսօր՝ հուլիսի 18-ին, Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում հայտարարեց ամբաստանյալը՝ նշելով, որ դրա ապացույցը Ադրբեջանին զենքի վաճառքն է։

«Միայն հայրենիքի դավաճանը կարող է Ռուսաստանի կողմից նման գործողությունը համարել միայն բիզնես՝ փորձելով հիմարացնել սեփական ժողովրդին: Իրականում Ռուսաստանը Ղարաբաղը հանձնելու գործարք է կնքել Ադրբեջանի հետ: Եվ եթե բիզնես կա, ապա վաճառվել է Ղարաբաղը»,- հայտարարեց Շանթ Հարությունյանը։

Նրա խոսքով՝ որպեսզի Ղարաբաղի վաճառքն Ադրբեջանին դիմադրության չհանդիպի հայ ժողովրդի կողմից, Ռուսաստանը ձեռնարկել է տոտալ միջոցառումներ. «Առաջինը՝ զրկել Հայաստանին միջազգային քաղաքական աջակցությունից։ Ռուսաստանն այս խնդիրը լուծեց, երբ սեպտեմբերի 3-ին արգելեց Եվրաասոցացման պայմանագիր ստորագրել։ Սրանով Հայաստանը զրկվեց միջազգային, հատկապես Արևմուտքի քաղաքական աջակցությունից, երկրորդը՝ ձգձգելով Հայաստանի մուտքը ԵվրԱզԵս, Ռուսաստանը դրանով խուսափեց ստանձնել որևէ քաղաքական պատասխանատվություն Հայաստանի, մասնավորապես՝ Ղարաբաղի համար: Փաստացի, Ռուսաստանը քաղաքականապես մեկուսացրեց ՀՀ-ին՝ զրկելով որևէ քաղաքական դաշնակցից»։

Շանթ Հարությունյանի կարծիքով՝ Ռուսաստանի երկրորդ խնդիրը Հայաստանը ռազմականապես թուլացնելն էր՝ միլիարդների հասնող զենքի վաճառքով Ադրբեջանի ռազմական գերակշռությունը Հայաստանի նկատմամբ ապահովելու միջոցով։

«Երրորդ խնդիրը՝ կազմալուծել ազգային անվտանգությունը. որեւէ միջպետական գաղտնի գործարք չի կարող լինել առանց հատուկ ծառայությունների մասնակցության, այդ պատճառով ռուսական ԿԳԲ-ն իր հայաստանյան մասնաճյուղը դրել է թուրք- ադրբեջանական հատուկ ծառայությունների տրամադրության տակ, որի մասին բազմիցս նշել եմ»,-ասաց ամբաստանյալը։

Հիշեցնենք, որ «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանը 2013թ. նոյեմբերի 5-ին, իր մոտ հարյուր աջակիցների հետ Գայ Ֆոքսի դիմակներով «Անոնիմուսների երթ» էր սկսել դեպի նախագահի նստավայր։ Սակայն ոստիկանները Մաշտոցի պողոտայում կասեցրել էին երթը, տեղի էին ունեցել բախումներ, հնչել էին պայթյուններ, ոստիկանները բերման էին ենթարկել 38 ակտիվիստների, այդ թվում՝ Շանթ Հարությունյանին եւ նրա որդուն։ Բախումների հետեւանքով տուժել էր 16 մարդ, այդ թվում ութ ոստիկան: Այս գործով մեղադրանք էր առաջադրվել 14 քաղաքացիների, այդ թվում Շանթ Հարությունյանին եւ նրա անչափահաս որդուն: Շանթ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով (զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ խուլիգանությանը):

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել. վարորդը եղել է սթափ
 Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, տեղում իրականացրել...
Ամենաշատ