Ֆինն քաղաքական առաջնորդները քննադատել են Nokia-ի պատճառով ամերիկյան տեխնոլոգիական Microsoft կորպորացիայում զանգվածային կրճատումները:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Microsoft-ը ծրագրում է ընկերության պատմության մեջ աշխատակազմի խոշորագույն կրճատումները կատարել. առաջիկա տարում 18 հազար մարդ է ազատվելու աշխատանքից: Վերակառուցման գործընթացը մեծ մասամբ կապված է վերջերս ընկերության կողմից Nokia-ի բջջային բաժանմունքը ձեռք բերելու հետ: Այս մասին տեղեկացնում է Газета.Ru-ն:
Nokia-ի նախկին բաժանմունքում կրճատումների հետեւանքով աշխատանքից զրկվելու է 1.100 ֆինն: Երկրի վարչապետ Ալեքսանդր Ստուբբի խոսքով, ինքը Microsoft-ի ծրագրի մասին գիտեր ընդհանուր գծերով, իսկ մանրամասներն իրեն հայտնի են դարձել հինգշաբթի առավոտյան կորպորացիայի փոխնախագահ Սթիվեն Էլոպի զանգից հետո:
Ստուբբն ընդգծել է, որ զարգվածային կրճատումները «մարդկային տեսանկյունից շատ, շատ դժվար» է համարում:
Իր հերթին, Մաթթի Պենանենը (Օուլուի քաղաքապետը, որտեղ տեղակայված է Nokia-ի նախկին բաժանմունքը) հայտարարել է, որ Microsoft-ի որոշումը քաղաքին միլիոնավոր եվրոյի կորուստ է արժենալու եւ հանգեցնելու է գործազրկության աճի: