News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

Ամեն տարի այս օրը՝ հուլիսի 18-ին նշում են հոթ դոգի՝ ամերիկյան ավանդական կերակրատեսակին նվիրված ազգային օրը: Ոչ մեկ դեռ ճշգրիտ չգիտի, որտեղից է առաջացել է  «հոթ դոգ» հասկացությունը ԱՄՆ-ում, սակայն հայտնի է, որ 1893թ. հայտարարվել էր «նրբերշիկով հացի» տարի: Որպես ազգային տոն՝ հոթ դոգի տոնը պաշտոնապես հաստատվել է 1957թ. ԱՄՆ-ի առեւտրային պալատի կողմից: Իսկ 1994թ. ստեղծվել է հոթ դոգի ազգային խորհուրդ, որի հիմնական գործառույթը ապրանքի որակի ուսումնասիրությունը, համտեսումն ու գովազդն էր: Ավանդաբար, հոթ դոգի եւ նրբերշիկների սիրահարների խորհրդի անդամները հոթ դոգի պատրաստման արվեստի մրցույթներ են անցկացնում՝ 4 հիմնական կանոններով. 18 եւ ավելի տարեկան անձանց չի թույլատրվում հոթ դոգը համեմել կետչուպով: Հոթ դոգը չի կարելի ուտել ափսեի մեջ, այլ միայն ձեռքով: Ոչ մի դեպքում չի կարելի հոթ դոգը ճենապակե սպասքի մեջ դնել. այն պարզապես անհամատեղելի է հոթ դոգի՝ ամերիկյան կերակուրի եզրույթի հետ:

Վիճակագրությունը փաստում է, որ վերջին ժամանակներոս հոթ-դոգի սպառումը աճել է, եւ միջին ամերիկացին տարեկան մոտ 60 հոթ-դոգ է ուտում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ