Երեւանի Սարյան փողոցի թիվ 25 հասցեի դիմաց, հուլիսի 18-ին, ժամը 08.00-ին, «Տոյոտա-Պլյուս» մակնիշի տաքսի ավտոմեքենան բախվել է մայթեզրին կայանված «Նեոպլան-516» մակնիշի ավտոմեքենային:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ տաքսու վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Կատարվում է քննություն: