News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Սիմֆերոպոլ» օդանավակայանը վերսկսել է միջազգային չվերթները, հաղորդում է Ղրիմի հանրապետության կառավարության պաշտոնական կայքը:

«Մենք երկար բանակցություններ ենք անցկացրել, եւ կարող եմ հաղորդել, որ այսօրվանից կմեկնարկի Սիմֆերոպոլ-Ստամբուլ թռիչքը: Թեեւ մեզ վախեցնում էին միջազգային մեկուսացմամբ, մենք տեսնում ենք, որ առողջ բանականությունը, այդուհանդերձ, հաղթանակեց», - հայտարարել է Ղրիմի հանրապետության Նախարարների խորհրդի փոխնախագահ Դմիտրի Պոլոնսկին: Նա նաեւ հավելել է, որ բացի Թուրքիայից Ղրիմի հետ ավիահաղորդակցությամբ հետաքրքրված են նաեւ այլ երկրներ, որոնց հետ բանակցությունները շարունակվում են, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

«Այսօր նշանակալի իրադարձություն տեղի կունենա: «Սիմֆերոպոլ» օդանավակայանից կիրականացվի Սիմֆերոպոլ-Ստամբուլ առաջին միջազգային թռիչքը», - թվիթերի իր էջում գրառել է Ղրիմի Հանրապետության նախագահի պաշտոնակատար Սերգեյ Աքսենովը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ