News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

2014թ.-ի սեպտեմբերի 8-14-ը Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում կանցկացվի Ջազի 26-րդ միջազգային փառատոնը, որի ընթացքում հանդես կգան այս ժանրի շատ հայտնի ներկայացուցիչներ: Այս տարի միջոցառումը նվիրված կլինի ոչ միայն դասական ջազի եւ բլյուզի ռիթմերին. Փառատոնի ընթացքում կհնչեն նաեւ ֆլամենկո եւ լատինաամերիկյան ֆոլկլյոր:

Փառատոնի ծրագրում ընդգրկված համերգների շարքում առանձնանում է 20 «Grammy»-ի մրցանակակիր, «jazz-fusion» ոճի հիմնադիր, դաշնակահար Չիկ Կորեայի ելույթը: Հենց չիկին մի քանի տարի առաջ հաջողվեց առաջիններից մեկը ջազն ու ֆլամենկոն միասին ներկայացնել իսպանացի կիթառահար Պակո դե Լուսիայի հետ: Չիկի Կորեայի եւ «Vigil» խմբի համերգը կկայան Բոգոտայում սեպտեմբերի 9-ին 20:00-ին, հաղորդում է «Buenolatina.ru»-ն: http://buenolatina.ru/news.php?id=2323

Կորեայից բացի «Festival Internacional de Jazz»-ի ընթացքում հանդես կգան այնպիսի երաժիշտներ, ինչպիսիք են Հեկտոր Մարտինյոնը, Նինյո Խոսելեն եւ Ջերի Գոնսալեսը: Փառատոնի տոմսերն արդեն վաճառքում են, եւ մինչեւ հուլիսի 27-ը դրամարկղերը զեղչեր են առաջարկում. տոմսի արժեքը կազմում է մոտ 15 ամերիկյան դոլար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ