News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Մինչեւ 19-րդ դարի երկրորդ կեսը չկար այնպիսի հասկացություն, ինչպես գնապիտակն է: Արեւելյան շուկաներում ապրանքի գինը որոշվում էր գնորդի եւ վաճառողի զրույցի ընթացքում: Զարգացած երկրների խանութներում վաճառողը գնահատում էր հավանական գնորդի վճարունակությունն եւ ըստ այդմ որոշում գինը:

Այս գործում հեղափոխություն կատարեց Ֆրենք Վուլվորթը(Franklin Winfield Woolworth) ԱՄՆ-ի Լանքասթեր քաղաքում: Նա առաջինն էր, որ ներմուծեց ինքնասպասարկման, ապրանքների ազատ վաճառքի, սկզբունքը, դրել է սուպերմարկետների հիմքը: Եվ որ ամենակարեւորն է, առաջինն էր, որ գնապիտակ օգտագործեց՝ թղթի կտոր, որի վրա գրված է ապրանքի գինը:

Այդ պահից ի վեր գրեթե մեկուկես դար է անցել, եւ թվում է, որ գնորդի հետ գինը պարզելու խնդիր այլեւս չկա: Սակայն հաճախ է պատահում, երբ ապրանքը կա, բայց գնապիտակը՝ ոչ: Այն ժամանակ ստիպված ես լինում հարցնել վաճառողին: Դժվար թե վաճառողը համբերությամբ թվարկի բոլորի գները: Առավել եւս, որ խանութում մեծ թվով գնորդներ կան:

Վերջերս NEWS.am-ը հետաքրքիր դեպքի ականատես եղավ, որը կապված էր մայրաքաղաքի խանութներից մեկում գնապիտակի բացակայության հետ: Գնորդը գինը վաճառողից հարցրեց, նա էլ ինչ-որ թիվ ասաց: Կյանքում հետաքրքիր պատահականություններ են լինում. գրեթե մեկ րոպե անց նույն հարցով դիմեց մեկ այլ այցելու: Խանութի աշխատակիցն այս անգամ շատ ավելի ցածր գին հայտարարեց: Բնականաբար, առաջին գնորդը բարկացավ, թեեւ պետք է իրեն շոյված զգար: Չէ որ իրեն «հարուստների» շարքն էին դասել: Վաճառողն էլ «արդարացավ», թե իբր շփոթել է:

Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը մեկնաբանեց, թե մեր օրենսդրությամբ գնապիտակը վաճառակետերում պարտադիր է(բացառությամբ «տոնավաճառների», գյուղատնտեսական ապրանքների շուկաների եւ այլն): Քանի որ դեպքը բավական քաղաքակիրթ խանութում էր, ակնհայտ էր օրենքի խախտումը: Մեկ այլ հարց է, թե ինչո՞ւ տեսուչները համառորեն «չեն նկատում» այդ խախտումները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոսկու գրավադրմամբ սպառողական վարկ ունեցողների պարտավորությունները ներելու որոշման արդյունքում կնքվել է 469 որոշում
Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության՝ շարունակվում է որոշման շահառու...
Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 10-ին, կազմել է…
«Ալկոհոլային արտադրանքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ է մտնում հուլիսի 1-ից
Տեսչական մարմինը հորդորում է ալկոհոլային խմիչքներ արտադրողներին իրենց...
Մհեր Գրիգորյանն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են Կառավարության հարկաբյուջետային քաղաքականությունը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի…
Պապոյանը ԱՄՆ-ում կմասնակցի «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» խորագրով ծրագրին
Նախարարը և նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը մասնակցելու են...
«Վեոլիա Ջուր»-ը շարունակաբար հետաձգում է իր պարտավորությունների կատարումը ու նոր պահանջներ ներկայացնում. «Հետք»
Հայաստանի խմելու ջրի համակարգը վարձակալության տրամադրելիս` 2016թ․-ին, ջրի կորուստը գնահատվել էր...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ