News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Մալազիական օդանավի վթարից հետո Նիդերլանդների իշխանություններն ուժեղացնում են Ռուսաստանի նկատմամբ ճնշումը: Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում կոչ է արել Մոսկվային համագործակցել օդանավի վթարի հանգամանքները պարզելու գործընթացում, որի ուղեւորիները մեծամասամբ Հոլանդիայի քաղաքացիներ էին:

«Ես նրան ասացի, սա իր վերջին շանսն է ցույց տալ աշխարհին,որ ինքն իսկապես ցանկանում է օգնել»,- Ռյուտեի խոսքերը մեջբերում է «Reuters» գործակալությունը: Նիդերլանդների կառավարության նախագահի խոսքով՝ նա հստակ հասկացրել է, որ այժմ Պուտինը պատասխանատու է Ուկրաինայում ռուսամետ ակտիվիստների գործողությունների համար:

Մարկ Ռյուտեն նաեւ պատմել է, որ իրեն զարմացրել են «անամոթ ռուսամետ անջատողականները», որոնք լուսանկարվում էին օդանավի վթարի վայրում՝ զոհերին պատկանող իրերի հետ միասին, հաղորդում է «AFP» գործակալությունը: Այդ մասին նաեւ հայտարարել է Նիդերլանդների արտգործնախարար Ֆրանս Թիմերմանսն Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ հանդիպման ընթացքում:

«Մեզ ապշեցրել են լուրերն այն մասին, որ մարմինները կարող են տեղափոխել»,- նախարարի խոսքերը մեջբերում է Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայությունը. «Խնդրում եմ, օգնեք մեզ վերադարձնել մեր մարդկանց տուն, որպեսզի ըստ արժանվույն նրանց հողին հանձնենք»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Rai1. Զելենսկին հաստատել է, որ մտածում է Զալուժնիին փոխարինելու մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է, որ «մտածում է» Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր...
«Սա փակուղի չէ». Զելենսկին այն մասին, թե ինչ է կատարվում ճակատում
Մենք խնայում ենք մեր զինվորներին...
Զելենսկին ազատել է Միավորված ուժերի հրամանատարին
Գեներալ-մայոր Մոսկալյովն ազատվել է Միավորված ուժերի հրամանատարի պաշտոնից...
Թուրքիան եւ ՄԱԿ-ը Արեւմուտքից հացահատիկի գործարքի երաշխիքներ են սպասում. բանակցություններին ծանոթ աղբյուր
«Հացահատիկի գործարքի» ժամկետն ավարտվում է մարտի 18-ին...
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալն Իսպանիայում հանգստանալու պատճառով հեռացվել է աշխատանքից
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալին հեռացրել են աշխատանքից...
Անթռիչք գոտի Ուկրաինայում. հիմար գաղափարը վերադառնում է. 19fortyfive
Զելենսկին ՆԱՏՕ-ին կոչ է արել անթռիչք գոտի մտցնել Ուկրաինայում...
Ամենաշատ