News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Ֆրանսիացի խորհրդարանական Էլիզաբեթ Գիգուն, ով ներկայացնում է Սոցիալիստական կուսակցությունը, կարող է Քեթրին Էշթոնին փոխարինել Եվրամիության արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերի հանձնակատարի պաշտոնում:

Մայիսին կայացան Եվրախորհրդարանի ընտրությունները, ինչից հետո սկսվեց ԵՄ հիմնական կառույցների ղեկավարների փոփոխության գործընթացը: Չորեքշաբթի կայացել է ԵՄ գագաթաժողովը, որի ընթացքում քննարկվել են Եվրոպայի խորհրդի եւ եվրոպական դիվանագիտության ղեկավարների թեկնածությունները: Սակայն, Росбалт-ի փոխանցմամբ, համաձայնություն ձեռք չի բերվել:

Լրատվամիջոցներում քաղաքական մի քանի գործիչների անուններ էին շրջանառվում, ովքեր կարող էին փոխարինել Էշթոնին: Ամեն դեպքում, ըստ գերմանական Spiegel-ի, սոցիալիստ Գիգուի թեկնածությունը Եվրամիության բազմաթիվ երկրների աջակցությունն է վայելում: Եվրահանձնաժողովի նորանշանակ ղեկավար Ժան-Կլոդ Յունկերն իր հերթին հայտարարել է, որ կցանկանար այդ պաշտոնում միջազգային հարաբերությունների փորձ ունեցող կնոջ տեսնել:

Ներկայում Գիգուն Ֆրանսիայի խորհրդարանի Ստորին պալատի պատգամավոր է: Ավելի վաղ նա զբաղեցրել է արդարադատության, սոցիալական հարցերի եւ եվրոպական հարցերի նախարարների պաշտոնները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ