News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մոսկվայում հուլիսի 15-ին գործարար եւ բարերար Լեւոն Հայրապետյանի ձերբակալությունը անհասկանալի եւ վրդովվեցուցիչ էր բոլորիս համար: Հայրապետյանը ձերբակալվել է շինծու մեղադրանքների հիման վրա, որոնք իրականության հետ ոչ մի աղերս չունեն: Այդ մասին ասվում է Լեւոն Հայրապետյանի մամլո ծառայության տարածած հաղորդագրության մեջ: 

«Այժմ Մոսկվայում Հայրապետյանի փաստաբանները անում են հնարավորինս հայ բարերարին ազատ արձակելու համար: Դրանով հանդերձ, քանի որ վերջին օրերին Հայրապետյանի ձերբակալությունը արդարացիորեն բորբոքել է հազարավոր հայորդիների դժգոհությունը, հարկ ենք համարում խնդրել հետեւյալը. 
1. Լեւոն Հայրապետյանի ձերբակալությունը չդարձնել Հայաստանի եւ Ռուսաստանի բարեկամության վրա ստվեր գցող երեւույթ: 
2. Նրա վրա շինծու գործ կարողներին չնույնականացնել ՌԴ բարձրագույն իշխանության եւ ռուս ժողովրդի հետ: 
3. Չքաղաքականացնել տեղի ունեցածը եւ փորձել անել ամեն ինչ, որպեսզի նախաքննության ավարտին Հայրապետյանը սպասի տանը` հաշվի առնելով վերջինիս ծայրահեղ ծանր առողջական վիճակը: 
4. Արմեն Նալբանդյանը նախատեսել է միջոցառում-երթ ընդդեմ Լեւոն Հայրապետյանի դեմ ապօրինությունների, որի ժամանակ ՀՀ-ում ՌԴ դեսպանատանը կփոխանցվի իրավական պահանջներով մի փաստաթուղթ, կկազմակերպվի առցանց ստորագրահավաք: 
Բարեկամներ, ինչ վերաբերում է որոշ քաղաքական գործիչների այս օրերին հնչեցրած անպատասխանատու հայտարարություններին, ապա վստահ ենք, որ Լեւոն Հայրապետյանը առաջիկայում անձամբ կպատասխանի այդ խոսակցություններին»,- ասվում է հայտարարության մեջ: 

Տպել
Ամենաշատ