News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Սպառողների իրավունքների պաշտպանության եւ մարդու բարեկեցության ոլորտի հսկողության Ռուսաստանի Դաշնային ծառայությունը դադարեցրել է Ռուսաստանի տարածք պահածոյացված պտուղ-բանջարեղենային արտադրանքի ներմուծումը: Այդ մասին հաղորդում է «Ռոսպոտրեբնադզոր»-ի մամուլի ծառայությունը:

Ռուսաստանը դադարեցրել է արտադրանքի ներմուծումը, այդ թվում՝ պիտակում հայտարարված զուտ քաշի անհամապատասխանության պատճառով:

Արգելքի տակ են հայտնվել մոլդովական Sorvest-Agro, Alfa-Nistru, Natur Bravo եւCoval&Co ձեռնարկությունների արտադրանքը:

Ավելի վաղ, Ռուսաստանի «Ռոսսելխոզնադզորը» սահմանափակել էր Մոլդովայից մրգերի ներմուծումը, Տնտեսության զարգացման նախարարությունը պատրաստել է Մոլդովայի մսի, գինու, բանջարեղենի, մրգերի եւ հացահատիկներից զրոյական մաքսադրույքների չեղարկման մասին առաջարկությունը

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ